«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի բաժանմունքի ռևմատոլոգներ Նունե Մանուկյանը և Սյուզաննա Վարդանյանը մարտի 14-16-ը Պրահայում մասնակցել են Համակարգային սկլերոդերմիայի 8-րդ համաշխարհային կոնգրեսին, որի մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ:
Զեկույցները վերաբերում էին բուժման նորագույն մոտեցումներին, ներկայացվեցին դեղամիջոցներ, որոնք ներդրվել են բուժման նոր ուղեցույցներում: Կոնգրեսի ձևաչափը ինտերակտիվ էր, ուղեկցվում էր բուռն քննարկումներով, նախատեսում էր հարցուպատասխան, խնդրահարույց կլինիկական դեպքերի քննարկում։ Առանձնակի շեշտվեցին բոլոր միջոցառումները, որոնք կօգնեն բժիշկների պրակտիկ հմտությունների զարգացմանը և պացիենտների կյանքի որակի բարելավմանը:
.png)